Մոուրինյոն կհամաձայնի գլխավորել ՊՍԺ-ն, եթե…

Ինչպես հայտնում է L’Equipe հրատարակությունը՝ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է գլխավորել «Պարի Սեն Ժերմենը»։

Ըստ աղբյուրի՝ պորտուգալացի մասնագետը պատրաստ է հաջորդ մրցաշրջանում աշխատանքի անցնել փարիզյան թիմի հետ, եթե պաշտոնական առաջարկ ստանա ակումբից։

Մոուրինյոն «Ռոմայում» աշխատում է 2021 թվականի հուլիսից։ Նախորդ մրցաշրջանում մասնագետը հռոմեական ակումբի հետ հաղթել է Կոնֆերանցիաների Լիգայում։ Այս տարի «Ռոման» Մոուրինյոյի հետ դուրս է եկել Եվրոպայի լիգայի եզրափակիչ, որտեղ կխաղա իսպանական «Սևիլիայի» հետ։