Ռանոսի առաջին մեկնաբանությունը նոր ակումբ տեղափոխվելուց հետո

Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը 4 տարվա պայմանագիր է կնքել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ։

Նոր ակումբ տեղափոխվելուց հետո Ռանոսն առաջին մեկնաբանությունն է տվել․

«Ես շատ ուրախ եմ այս մեծ ակումբի մի մասնիկը լինելու համար: Սա մեծ քայլ է իմ կարիերայում, որին ես մոտենում եմ լիակատար մոտիվացիայով և նվիրվածությամբ»,- պայմանագիրը ստորագրելուց հետո ասել է Ռանոսը։

«Վիրկուսը շատ հետաքրքրված էր ինձով և մեծ դեր խաղաց այս տեղափոխության հարցում: Ցանկանում եմ վերադարձնել իմ նկատմամբ ունեցած հավատը, մարզումներում և խաղերում ապացուցել իմ հնարավորությունները, շատ աշխատել և արագ գտնել իմ տեղը թիմում»,- մեջբերում է Ռանոսին ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք՝ «Բորուսիա Մ.»-ն Գերմանիայի հնգակի չեմպիոն է: Ռանոսը Ռեգիոնալլիգայի ընթացիկ մրաշրջանում 35 խաղում դարձել է 20 գոլի հեղինակ: