Ինչպես հայտնում է bmg.edits-ը՝ Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, «Բավարիա-2»-ի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարող է կարիերան շարունակել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում։
Ըստ աղբյուրի՝ Հայաստանի հավաքականի նորեկն արդեն բուժզննում է անցել և Բորուսիային կմիանա ազատ գործակալի կարգավիճակով։
Ընթացիկ մրցաշրջանում հայ հարձակվողը «Բավարիայի» երկրորդ թիմի կազմում անցկացրել է 35 հանդիպում, դարձել 21 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։