Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ Սաուդյան արաբիան ներկայացնող ակումբը զգալիորեն մեծացրել է իր առաջարկը ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին։ Մամուլի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Լա լիգայի խաղերի հեռարձակման իրավունքների սեփականատեր Ժաումե Ռոուրեսը։
Ինչպես հայտնի է՝ ավելի վաղ Սաուդյան Արաբիայում արգենտինացուն երկու մրցաշրջանի համար մրցաշրջանի համար պատրաստ են վճարել 400 միլիոն եվրո։ Ռոուրեսը պնդում է, որ այժմ աշխարհի չեմպիոնին առաջարկվում է 100 միլիոնով ավելի գումար՝ ընդ որում այդ գումարը վճարելով 1 տարվա դիմաց։
Այդուհանդերձ Մեսսին դեռ չի ցանկանում լքել Եվրոպան և մամուլը պարբերաբար գրում է, որ հաջորդ մրցաշրջանից աշխարհի նորընծա չեմպիոնը կվերադառնա Կատալոնական Բարսելոնա։