Իտալական «Ռոման» նվաճեց Եվրոպա լիգայի եզրափակիչի ուղեգիր:
Կիսաեզրափակչի պատասխան խաղում հռոմեական ակումբը ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտեց հանդիպումը Լևերկուզենի «Բայերի» հետ: Առաջին հանդիպումն ավարտվել էր Մոուրինյոյի թիմի՝ 1-0 հաշվով հաղթանակով:
Մյուս խաղում «Սևիլիան» տանը 1-1 հաշվով ավարտեց Թուրինի «Յուվենտուսի» հետ հանդիպման հիմնական ժամանակը, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, քանի որ առաջին մրցավեճում թիմերը նույնպես ոչ-ոքի էին գրանցել (1-1):
Լրացուցիչ ժամանակում իսպանական թիմը կարողացավ ևս մեկ գոլ խփել և, պահպանելով հաղթական հաշիվը, դուրս գալ մրցաշարի եզրափակիչ: 115-րդ րոպեից անդալուզյան ակումբը խաղում էր 10 ֆուտբոլիստով. ոչ սպորտային պահվածքի համար երկրորդ դեղին քարտով խաղադաշտից հեռացվել էր Մարկուս Ակունյան:
Տանտերերից գոլով աչքի ընկան իսպանացի կիսապաշտան Սուսոն և արգենտինացի կիսապաշտպան Էրիկ Լամելան: «Յուվենտուսի» միակ գոլը խփեց սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը:
Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 31-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: