Սպերցյանը շնորհավորել է Մխիթարյանին

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շնորհավորել է «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։

«Ես շնորհավորեցի Հենրիխին եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ, նա շնորհակալություն հայտնեց, հաջողություն մաղթեց»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում Sport24-ը։

Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ինտերը» կխաղա «Մանչեսթեր Սիթիի» դեմ: