Սպերցյանը խոսել է Ռուսաստանի գավաթի եզրափակիչ դուրս գալու մասին

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակիչ դուրս գալու մասին․ «Իհարկե, մենք ուրախ ենք այս հաղթանակի առթիվ։ Կարծում եմ՝ մեր համերաշխության շնորհիվ կարողացանք դուրս գալ եզրափակիչ։

Մենք դուրս եկանք մրցաշարի եզրափակիչ, ժամանակ ունենք պատրաստվելու դրան, բայց այժմ մեր բոլոր մտքերը կապված են «Ռոստովի» հետ առաջնության հաջորդ խաղի վրա»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերել ТАСС-ը։

Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակչում «Կրասնոդարը» կհանդիպի ԲԿՄԱ-ի հետ: Հանդիպումը կկայանա Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում։