Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի պատասխան խաղում տանը ընդունեց մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալին» և հաղթեց շատ վստահ՝ 4-0:
Անգլիացիների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի կարողացել զսպել ապշանքը՝ իր ֆուտբոլիստների ցույց տված խաղի նկատմամբ․ «Դու միշտ մտածում ես, որ կարող ես հաղթել, բայց այսպիսի հաղթանակ ես չէի սպասում։ Թիմը աշխատում էր էներգիայով և ինտենսիվ։ Բոլորը խոսում են Հոլանդի մասին, բայց այն, ինչ անում էր Ռոդրին, պարզապես ֆանտաստիկ է։ Կարծում եմ՝ նա այս պահին լավագույն կիսապաշտպանն է»։
Իսպանացի մասնագետը խոսել է նաև սպասվող եզրափակչի մասին․ «Եզրափակչում մեզ սպասում է իտալական ակումբ։ Իտալացիների համար չկա ավելի հրաշալի բան, քան խաղին մոտենալ ոչ ֆավորիտի կարգավիճակով։ Բայց մինչ եզրափակիչը դեռ ժամանակ կա, մենք կպատրաստվենք»,-ասել է Պեպը՝ Movistar-ի եթերում։