Ինչպես հայտնում է Opta-ն՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դարձավ Չեմպիոնների լիգայի ռեկորդակիր։
«Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղն իտալացու համար մարզիչի կարգավիճակում 191-րդն է գլխավոր եվրագավաթում:
63-ամյա մասնագետը գերազանցեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի ռեկորդը (190 խաղ):
Չեմպիոնների լիգայի նախորդ 190 խաղերում Անչելոտիի գլխավորած թիմերը տարել են 108 հաղթանակ, գրանցել 41 ոչ-ոքի և պարտվել 41 անգամ:
Հիշեցնենք՝ արքայական ակումբը պարտվեց Սիթիին ընդհանուր 5։1 հաշվով՝ դուրս չգալով եզրափակիչ։