Սպերցյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել գավաթային խաղում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հերթական գոլային փոխանցումը կատարեց ռուսական «Կրասնոդարի» կազմում: Սպերցյանը «Ուրալի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու եզրափակիչ հանդիպման 9-րդ րոպեին անկյունայինից կատարած փոխանցմամբ օգնեց հաջողության հասնել բրազիլացի պաշտպան Կայոյին:

Առաջին խաղակեսն ավարտվել է, հաշիվը 1-1 է: «Կրասնոդարի» պահեստայինների նստարանին է Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը: