Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» մրցում էր «Միլանի» դեմ։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի թիմը նվազագույն հաշվով հաղթեց և դարձավ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչի առաջին մասնակիցը։
Ցավոք Մխիթարյանը հանդիպման 42-րդ րոպեին վնասվածք ստացավ, չնայած բոլոր ջանքերին խաղը շարունակելու, այդուհանդերձ բժիշկների օգնությամբ հեռացավ խաղադաշտից։
«Ինտերը» դեռ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել Մխիթարյանի վնասվածքի լրջության վերաբերյալ։ Հուսանք՝ հայազգի ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել եզրափակչին, որը կկայանա հունիսի 10-ին Թուրքիայում։