Մխիթարյանի նախկին թիմակիցը խոսել է ՉԼ-ում Հենոյի փայլուն ելույթներից

Դոնեցկի «Մետալուրգի» և «Կուբանի» նախկին ֆուտբոլիստ Ուիլյամ Բոնավենտուրան Euro-Fօօtball-ին տված հարցազրույցում խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ Միլանի «Ինտերի» կազմում խաղից ստացած տպավորություններից։

– Հենրիխ Մխիթարյանն իմ մեծ ընկերն է, հիշում եմ այն ​​ժամանակները, երբ մենք միասին խաղում էինք Դոնեցկի «Մետալուրգում»: Դեռ այն ժամանակ պարզ էր, որ նա գերաստղ է դառնալու։ Հենրիխը փայլուն կարիերա ունեցավ և այժմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է։ Ես զարմացա՝ հետևելով նրա խաղին «Ինտերում»:  Հենրիխը ֆենոմենալ խաղացող է:

Հարցին՝ Ինտերը հնարավորություն ունի՞ հաղթել եզրափակիչում, նա պատասխանել է, որ երազում է՝ Մխիթարյանը խաղա եզրափակչում։