Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Նապոլիի» դեմ խաղը

Ինչպես հայտնում է La Gazetta dello Sport-ը՝ Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձախազդրի քառագլուխ մկանի վնասվածքի պատճառով բաց կթողնի չեմպիոն «Նապոլիի» դեմ առաջիկա խաղը։

Նշենք՝ Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման ժամանակ և փոխարինվել։

Հիշեցնենք, որ «Ինտերը» հաղթահարել է «Միլանի» արգելքը (2-0, 1-0) և կխաղա Չեմպիոնների լիգայի եզարափակչում։ Եզրափակչին Մխիթարյանի մասնակցությունը դեռ անհայտ է։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան Օլիմպիական ստադիոնում: Հենրիխ Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, որը հնարավորություն ունի խաղալու գլխավոր եվրագավաթի եզրափակիչում: