Կհանդիպենք եզրափակիչում «Ներաձուրիներ»․ Հենրիխ Մխիթարյանի գրառումը (լուսանկար)

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում հաղթանակը (1-0) և մրցաշարի եզրափակիչի ուղեգիր նվաճելը:

«Ճանապարհորդությունը շարունակվում է, կհանդիպենք եզրափակիչում «Ներաձուրիներ»»,- լուսանկարին կից գրել է Հայաստանի հավաքականի նախկին ավագը:

Հիշեցնենք՝ Մխիթարյանը առաջին խաղակեսի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ վնասվածքի պատճառով փոխարինվել է։

Նշենք նաև, որ «Ինտերը» դիմակայության առաջին մրցավեճում հաղթել էր 2-0 հաշվով, 34-ամյա Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ և ճանաչվել խաղի լավագույն ֆուտբոլիստ: