Կառլո Անչելոտին խոսել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ սպասվող խաղի մասին

LIVERPOOL, ENGLAND - DECEMBER 23: Everton unveil new manager Carlo Ancelotti at Goodison Park on December 23, 2019 in Liverpool, England. (Photo by Jan Kruger/Getty Images)

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք պատասխան խաղի մասին:

«Մենք անհավանական մոտիվացիա ունենք։ Գիտենք, որ դժվար է լինելու, բայց հուսով եմ, որ դա կօգնի մեզ խաղալ ամենաբարձր մակարդակով։ Մենք մոտ ենք մեկ այլ կարևոր նպատակի իրականացմանը, ինչպես դա արեցինք նախորդ մրցաշրջանում»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Նշենք՝ այսօր տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակիչի «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը։ Թիմերի միջև առաջին խաղը կայացել է Մադրիդում և ավարտվել է 1-1 հաշվով։