Չեմպիոնական շքերթի ժամանակ Բարսելոնայի երկրպագուները վիրավորել են Վինիսիուսին

Իսպանիայի նորընծա չեմպիոն «Բարսելոնան» չեմպիոնական շքերթ էր կազմակերպել։ Կատալոնիայի փողոցները ողողված էին մոտ 70 հազար երկրպագուներ։

Marca-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» չեմպիոնական շքերթի ժամանակ երկրպագուները հերթական անգամ վիրավորել են Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորին։ Նրանք բացականչել են «Վինիսիու՛ս, մեռի՛ր»:

Ավելի վաղ կատալոնական ակումբի աջակիցները նման բացականչություն օգտագործել էին Լա լիգայի 26-րդ տուրում կայացած «Էլ կլասիկոյի» (2-1) ընթացքում, իսկ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կարգապահական գործ էր բացել: