The Athletic-ի լրագրող Մարիո Կորտագենայի տեղեկություններով, աշխարհի չեմպիոն Կիլիան Մբապեն զղջում է, որ մերժել է Մադրիդի «Ռեալին»:
Ըստ աղբյուրի՝ Մբապեն ավելի լավ վերաբերմունք էր սպասում ՊՍԺ-ից, սակայն ակումբի ղեկավարությունը չի կատարել ֆրանսիացուն տված խոստումները։ Ֆրանսիացին շատ է ցանկանում խաղալ իր երազանքի ակումբ «Ռեալում»:
Նշենք, որ կան տեղեկություններ՝ «Ռեալը» կդիտարկի Ֆրանսիայի ազգային հավաքականի ռմբարկուին միայն ազատ գործակալի կարգավիճակում հրավիրելու տարբերակը:
Ընթացիկ մրցաշրջանում Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրած 40 խաղում խփել է 38 գոլ ու կատարել 9 ասիստ: