Հենրիխ Մխիթարյանը՝ ՉԼ լավագույն կիսապաշտպանների հնգյակում

Հայաստանի ազգային հավաքականի ավագ «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանների հնգյակում է, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

FedEx Performance Zone-ի վարկանիշային ցանկում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը 297 միավորով 5-րդն է: Առաջատարը Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի խաղացող Ռոդրին է (339 միավոր):

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» 2-0 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել «Միլանի» նկատմամբ, իսկ Հենրիխ Մխիթարյանը խփել էր երկրորդ գոլն ու ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Պատասխան խաղը կկայանա մայիսի 16-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: