Ծեծկռտուք Եղիշե Մելիքյանի ու Ռոբերտ Արզումանյանի մասնակցությամբ (տեսանյութ)

«Նոա» — «Փյունիկ» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի խաղում տեղի ունեցավ տհաճ միջադեպ։ Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած հանդիպման 36-րդ րոպեին բախվեցին Հայաստանի ազգային հավաքականում նախկին թիմակիցներ, «Փյունիկը» գլխավորող Եղիշե Մելիքյանը և «Նոայի» մարզիչ Ռոբերտ Արզումանյանը:

Խաղի գլխավոր մրցավար Հենրիկ Նալբանդյանը կարմիր քարտ ցույց տվեց նրանց:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» 3-1 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել: