Իտալական «Ինտերն» ու «Միլանը» մայիսի 16-ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում կանցկացնեն դիմակայության պատասխան հանդիպումը: Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում է:
«Ինտեր». Օնանա, Դարմիան, Աչերբի, Բաստոնի, Դյումֆրիս, Բարելա, Մխիթարյան, Չալհանօղլու, Դիմարկո, Մարտինես, Ջեկո:
«Միլան». Մենյան, Էրնանդես, Տոմորի, Տիաու, Կալաբրիա, Կրունիչ, Տոնալի, Մեսիաս, Դիաս, Լեաու, Ժիրու:
Միլանյան դերբին կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:
Հիշեցնենք, որ «Ինտերը» դիմակայության առաջին մրցավեճում հաղթել էրհ 2-0 հաշվով, 34-ամյա Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ և ճանաչվել խաղի լավագույն ֆուտբոլիստ: