Տոնախմբություն Կատալոնիայի փողոցներում․ Բարսելոնան նշում է չեմպիոնությունը (տեսանյութ)

Լա լիգայի 34-րդ տուրի արտագնա խաղում «Էսպանյոլի» նկատմամբ կատալոնական դերբիում «Բարսելոնան» 2։4 հաշվով հաղթանակի հասավ՝ վաղաժամ հռչակվելով Լա լիգայի չեմպիոն։ Կատալոնացիները պատմության մեջ 27-րդ անգամ դարձան Իսպանիայի չեմպիոն։

Այսօր ամբողջ Կատալոնիան տոնում է թիմի չեմպիոնությունը։ «Բարսելոնայի» կանանց ու տղամարդկանց թիմերը պտտվում են քաղաքի փողոցներով՝ երկրպագուների հետ տոնելով հաղթանակը։