Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է կատալոնական «Բարսելոնային», որը 27-րդ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն:
«Շնորհավորում ենք «Բարսելոնային» Լա լիգայի 2022/23 մրցաշրջանում հաղթելու կապակցությամբ»,- նշված է մադրիդյան ակումբի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Լա լիգայի 34-րդ տուրի արտագնա խաղում կատալոնական դերբիում 4-2 հաշվով հաղթել էր «Էսպանյոլին» և 85 միավորով դարձել Իսպանիայի չեմպիոն: Սա «Բարսելոնայի» համար երկրորդ տիտղոսն է Չավիի գլխավորությամբ, այս տարի թիմը հաղթել էր նաև Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում: