ՉԼ. «Ինտեր» — «Միլան». Հավանական մեկնակային կազմերը

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում կկայանա միլանյան դերբի. «Ինտերը» կընդունի «Միլանին»:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը․

«Ինտեր».  Անդրե Օնանա, Մատեո Դարմիան, Ֆրանչեսկո Աչերբի, Ալեսանդրո Բաստոնի, Դենզել Դումֆրիս, Ֆեդերիկո Դիմարկո,  Հաքան Չալհանօղլու, Նիկոլո Բարելա, Հենրիխ Մխիթարյան, Լաուտարո Մարտինես, Էդին Ջեկո:

«Միլան».  Մայք Մենյան, Դավիդե Կալաբրիա, Ֆիկայո Տոմորի, Սիմոն Կյեր, Տեո Էրնանդես, Սանդրո Տոնալի, Ռադե Կրունիչ, Ալեքսիս Սալեմակերս, Բրահիմ Դիաս, Ռաֆայել Լեաու, Օլիվյե Ժիրու:

Հանդիպումը կկայանա մայիսի 16-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Հիշեցնենք, որ առաջին խաղում Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 2-0 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել: Երկրորդ գոլը խփել էր Հենրիխ Մխիթարյանը, որը նաև ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: