Ինչպես հայտնում է Opta-ն՝ «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կրկնել է կատալոնական ակումբի ու Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոյի ռեկորդը։
Լեհ հարձակվողը կատալոնական դերբիում դարձել է դուբլի հեղինակ, ինչի շնորհիվ իր գոլերի թիվը հասցրել է 31-ի։
Նախկինում «Բարսելոնայի» կազմում նորամուտի մրցաշրջանում 30-ից ավելի գոլ խփել էր միայն Ռոնալդոն։ Բրազիլացի լեգենդար հարձակվողը 1996/1997 մրցաշրջանում դարձել էր 47 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Լա լիգայի 34-րդ տուրի արտագնա խաղում 4-2 հաշվով հաղթել էր «Էսպանյոլին» և 85 միավորով անհասանելի դարձել մրցակիցների համար՝ վաղաժամ դառնալով Իսպանիայի 27-ակի չեմպիոն: