Էսպանյոլի երկրպագուները փորձել են հարձակվել Բարսելոնայի ֆուտբոլիստների վրա (լուսանկար)

Լա լիգայի 34-րդ տուրում «Էսպանյոլը» սեփական հարկի տակ ընդունել է  «Բարսելոնային»։ Կատալոնացիները ֆանտաստիկ առաջին խաղակես անցկացրին՝ մրցակցի դարպասն ուղարկելով 3 գնդակ։ Դուբլի հեղինակ է դարձել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, մեկ անգամ էլ աչքի է ընկել Բալդեն։

Երկրորդ կեսում «Բարսելոնայից» գոլի հեղինակ դարձավ Ժյուլ Կունդեն։ Դաշտի տերերը կարողացան 2 գոլ խփել։

Խաղից հետո, երբ «կապտանռնագույնների» ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը հաղթանակը տոնելիս է եղել, մարզադաշտ են վազել «Էսպանյոլի» երկրպագուները, փորձել հարձակվել  «Բարսելոնայի» խաղացողների վրա։

Իսպանիայի նորընծա չեմպիոններին հաջողվել է արագ հեռանալ մարզադաշտից։