Ինչպես հայտնում է իսպանական հեղինակավոր MARCA-ն՝ Մադրիդի «Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի փորձի ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին՝ կապված վերջինիս բարձր աշխատավարձի հետ։ Իրավիճակը կարող է փոխվել միայն 2024 թվականին, եթե ֆրանսիացին որոշի հեռանալ ակումբից պայմանագրի ավարտից մեկ տարի առաջ։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը մասնակցել է 40 խաղի՝ դառնալով 38 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt պորտալի համաձայն գնահատվում է 180 միլիոն եվրո։