Մխիթարյանի գնահատականը «Սասուոլոյի» դեմ խաղում

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում երկրի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցմամբ օգնությամբ սեփական խաղադաշտում 4-2 հաշվով առավելության հասավ «Սասուոլոյի» նկատմամբ:

Հեղինակավոր WhoScored վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է ֆուտբոլիստների գնահատականները:

4-ամյա հայ ֆուտբոլիստի խաղը գնահատվել է 6,9 միավոր (10 հնարավորից): Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել տանտերերի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, որը դարձել էր դուբլի հեղինակ (8,8 միավոր):

Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը միլանյան գրանդի կազմում անցկացրել է 47 պաշտոնական խաղ, խփել 5 գոլ ու կատարել 2 ասիստ: