Հայտնի է՝ ով հաջորդ մրցաշրջանից կգլխավորի Չելսին

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն կգլխավորի Լոնդնոնի «Չելսին»:

Մինչև մրցաշրջանի ավարտը գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կշարունակի կատարել անգլիացի Ֆրենկ Լեմպարդը:

Հիշեցնենք, որ 51-ամյա Պոչետինոյի նախորդ աշխատավայրը ֆրանսիական ՊՍԺ-ն էր, որտեղից հեռացել է 2022 թվականի հուլիսին:

Անգլիայի առաջնության 35 խաղից հետո «Չելսին» 43 միավորով 11-րդ տեղում է: