Ինտերը հաղթեց Սասուոլոյին․ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Իտալական Ա սերիայի 35-րդ տուրում «Ինտերը» Միլանում 4:2 հաշվով հաղթեց «Սասուոլոյին»:

Միլանյան թիմից դուբլ ձևակերպեց Լուկակուն, մեկ անգամ աչքի ընկավ Լաուտարոն, մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց հյուրերի պաշտպանը:

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս խաղում աչքի ընկավ գոլային փոխանցմամբ։ Հայ կիսապաշտպանը փոխարինվեց հանդիպման 61-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Ինտերը» 66 միավորով 3-րդն է: