Լա լիգայի 34-րդ տուրում «Էսպանյոլը» սեփական հարկի տակ ընդունել է «Բարսելոնային»։ Կատալոնացիները ֆանտաստիկ առաջին խաղակես անցկացրին՝ մրցակցի դարպասն ուղարկելով 3 գնդակ։ Դուբլի հեղինակ է դարձել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, մեկ անգամ էլ աչքի է ընկել Բալդեն։
Երկրորդ կեսում «Բարսելոնայից» գոլի հեղինակ դարձավ Ժյուլ Կունդեն։ Դաշտի տերերը կարողացան 2 գոլ խփել։
Հիշեցնենք, որ Չավին «Բարսելոնան» գլխավորել է 2021 թվականի նոյեմբերի 6-ին։ Հատկանշական է, որ նրա առաջին պաշտոնական խաղը «Բարսելոնայի» ղեկին եղել է հենց «Էսպանյոլի» հետ (1:0):
«Բարսելոնան» պատմության մեջ 27-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն․