Մխիթարյանի գոլային փոխանցումը «Սասուոլոյի» դեմ խաղում (տեսանյութ)

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը»  35-րդ տուրի տնային հանդիպման շրջանակներում ընդունել «Սասուոլոյին»։ «Ինտերի» մեկնարկային կազմում է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով աչքի է ընկել գոլային փոխանցմամբ։

58-րդ րոպեին 34-ամյա կիսապաշտպանն արգենտինացի ռմբարկու Լաուտարո Մարտինեսին օգնեց հաշիվը դարձնել խոշոր՝ 3-0:

Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը միլանյան գրանդի կազմում անցկացրել է 47 պաշտոնական խաղ, խփել 5 գոլ ու կատարել 2 ասիստ: