Sofascore-ի վարկածով Հայաստանի ազգային հավաքականի և ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» հարձակվող Լուկաս Սելարայանը ճանաչվել է MLS-ի 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստ:
Նրա ելույթները նախորդ տարում միջինում գնահատվել են 7.65 միավորով, իսկ ամենաբարձր գնահատականը գրանցվել է «Սան Խոսեի» դեմ խաղում (9.6), որում նա դուբլ է գրանցել:
2021/22 մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 29 հանդիպման, դարձել 10 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։
Ընթացիկ մրցաշրջանում Սելարայանը 9 խաղում խփել է 4 գոլ ու գրանցել 3 ասիստ։ 10 խաղից հետո «Քոլամբուս Քրյուն» 14 միավորով 6-րդն է Արևելյան կոնֆերենցիայում: