Մոսկվայի «Սպարտակի» նախագահը՝ Սպերցյանի մասին

Մոսկվայի «Սպարտակի» նախագահ Լեոնիդ Ֆեդունի նախկին խորհրդական Ֆրանկո Կամոցին խոսել է ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին:

«Հուսով եմ, որ նա կարող է ամռանը տեղափոխվել եվրոպական առաջնություն: Սպերցյանը կարող է շատ լավ ֆուտբոլիստ լինել Իտալիայի լավագույն թիմերի համար»,- Կամոցիի խոսքը մեջբերում է  Metaratings.ru-ն:

Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային հավաքականի ծառաություններով լրջագույնս հետաքրքրված են իտալական մի շարք ակումբներ։

Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: