
AS-ի հետ զրույցում Ֆաբիո Կանավարոն անդրադարձել է հարցին՝ ինչպես կանգնեցնել Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորին․
-Վինիսիուսը կանգ չի առնում։ Երբ արագություն է հավաքում, մնում է միայն աղոթել։Նրան կանգնեցնելու միակ միջոցը թիմակցի օգնությունն է։ Եթե նա այնտեղ չէ, և պաշտպանը դեմ առ դեմ կանգնած է, ապա Վինիսիուսը կարող է անհավանական կերպով միացնել դրիբլինգը և շրջանցել։