Թուրք ֆուտբոլիստը լուսանկար է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի հետ (լուսանկար)

Թուրքիայի ազգային հավաքականի ու «Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն իր ինստագրի սթորի բաժնում լուսանկար է հրապարակել իր թիմակից Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ, կից գրելով՝ «վերականգնում»։

Հիշեցնենք՝ Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» մայիսի 10-ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի երկրորդ դիմակայության առաջին խաղում հաղթել էր «Միլանին»։  Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խփել էր իր թիմի երկրորդ գնդակը, ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։