Ռոմելու Լուկակուի արձագանքը՝ Հենրիխ Մխիթարյանի գոլին (լուսանկար)

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» մայիսի 10-ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի երկրորդ դիմակայության առաջին խաղում 2-0 հաշվով հաղթեց «Միլանին»:

Ինտերի կազմում աչքի ընկան բոսնիացյի հարձակվող Էդին Ջեկոն և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։

34-ամյա կիսապաշտպանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում գոլ խփած առաջին հայ ֆուտբոլիստն է:

Մխիթարյանը ճանաչվել է նաև հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Տեսախցիկները ֆիքսել են իտալական ակումբի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի արձագանքը՝ Հենոյի գոլին։ Բելգիացին բավականին ուրախացել է իր ակումբակցի գոլից։
Լուկակուի արձագանքը հասկանալի է, քանի որ այդ գոլով ու հաղթանակով Ինտերն ավելի է մոտենում ՉԼ եզրափակչում խաղալու հնարավորությանը։