Ռեալը նորից գնում է Մբապեի հետևից

Ինչպես հայտնում է The Telegraph-ը՝ Մադրիդի Ռեալն այս ամառ ևս մեկ անգամ կփորձի ձեռք բերել ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին։ Հաղորդվում է, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է կառուցել երիտասարդ թիմ, որը կարող է ի վերջո երկար ժամանակ գերիշխանություն սահմանել Եվրոպայում։

Միաժամանակ ՊՍԺ-ն մտադիր չէ վաճառել Մբապեին, քանի որ երկար տարիներ հարձակվողին տեսնում է գլխավոր առաջատարի դերում։