ՊՍԺ-ն գտել է Մեսսիին փոխարինողին

Ինչպես հայտնում է Le10sport.com-ը՝ ֆրանսիական ՊՍԺ-ն 100 միլիոն է հատկացնելու «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին գնելու համար։

Ըստ տեղեկությունների՝ փարիզյան ակումբը հարձակվողի փնտրտուքների մեջ է, իսկ գլխավոր թեկնածուն համարվում է Քեյնը։ Նշվում է, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը կարծում է, որ 100 միլիոն եվրոն կկարողանա համոզել «Տոտենհեմին» վաճառել հարձակվողին։

Այս մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 28 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվող Լիոնել Մեսսին, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։