«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է պատմության 7-րդ ամենատարեց ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում: Մխիթարյանը 34 տարեկան 109 օրական հասակում գոլի հեղինակ է դարձել «Միլանի» դեմ ՉԼ 1/2 եզրափակչի խաղում:
Նշենք նաև, որ պատմության մեջ առաջին անգամ են ՉԼ կիսաեզրափակիչում մեկ թիմի կազմում գոլ խփում 34-ից բարձր տարիք ունեցող ֆուտբոլիստներ:
«Ինտերի» կազմում գոլի հեղինակ է դարձել նաև բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, որը ՉԼ կիսաեզրափակչի՝ «Միլանի» դեմ խաղի օրը 37 տարեկան 54 օրական էր: Այս ցուցանիշով Ջեկոն երկրորդ տեղում է: