Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» մայիսի 10-ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի երկրորդ դիմակայության առաջին խաղում 2-0 հաշվով հաղթեց «Միլանին»:
Ինտերի կազմում աչքի ընկան բոսնիացյի հարձակվող Էդին Ջեկոն և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։
34-ամյա կիսապաշտպանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում գոլ խփած առաջին հայ ֆուտբոլիստն է: Մխիթարյանն ԱՊՀ երկրների երրորդ ֆուտբոլիստն է, որը գոլ խփեց գլխավոր եվրագավաթի կիսաեզրափակիչում: Նախկինում նման հաջողության հասել էին ուկրաինացիներ Վիտալի Կոսովսկին և Անդրեյ Շևչենկոն:
Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ին:
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին կիսաեզրափակիչի առաջին դիմակայության առաջին խաղում մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալն» ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մեկական գնդակ էին փոխանակել՝ 1-1: