Ինչպես տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հավակնում է դառնալ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն գոլի հեղինակ։
Նշենք՝ Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» 34-ամյա կիսապաշտպանը տպավորիչ գոլի հեղինակ էր դարձել «Միլանի» դեմ կիսաեզրափակիչի առաջին խաղում: ՈւԵՖԱ-ի վարկածով Մխիթարյանը ճանաչվել էր խաղի լավագույն ֆուտբոլիստ:
https://www.facebook.com/watch/?ref=external&v=221199963950491
Մխիթարյանից բացի շաբաթվա լավագույն գոլի հեղինակի կոչմանը հավակնում են նաև Վինիսիուսը, Դե Բրույնեն և «Ինտերի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն: