Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ,
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Միլանի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի դիմակայության առաջին խաղում հաղթանակը:
«Առաջին րոպեից մենք մեծ ցանկություն ունեինք հաղթելու, ինչն ապացուցեցինք առաջին խաղակեսում: Ընդմիջումից հետո մենք էլ ավելի լավ էինք վերահսկում իրավիճակը, և ես շնորհավորում եմ թիմակիցներիս, բայց աշխատանքն ավարտված չէ։ Առջևում մեծ հանդիպում է»:
Մխիթարյանը շնորհավորել է նաև իր թիմակիցներին։
Հիշեցնենք՝ «Ինտերն» իտալական գրանդին հաղթել էր 2-0 հաշվով, Հայաստանի հավաքականի նախկին ավագը դարձել էր գոլի հեղինակ: Մխիթարյանը ճանաչվել էր խաղի լավագույն ֆուտբոլիստ: