Բրիտանացի լրագրողի գրառումը Մխիթարյանի գոլից հետո դարձել է վիրուսային (լուսանկար)

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» մայիսի 10-ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի երկրորդ դիմակայության առաջին խաղում 2-0 հաշվով հաղթեց «Միլանին»:

Ինտերի կազմում աչքի ընկան բոսնիացյի հարձակվող Էդին Ջեկոն և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։

34-ամյա կիսապաշտպանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում գոլ խփած առաջին հայ ֆուտբոլիստն է:

Մխիթարյանը ճանաչվել է նաև հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Մխիթարյանի գոլից հետո վիրուսային է դարձել բրիտանացի լրագրող Սամուել Լակհերթսի թվիթը․ «Եթեները դեռ շատ են, բայց Հենրիխ Մխիթարյանը կարող է հաղթել  Եվրոպա լիգան, Կոնֆեդերացիաների գավաթն ու Չեմպիոնների լիգան վերջին 6 տարում։ Մխիթարյանի կարիերան մեծ թափ է հավաքում Իտալիա տեղափոխվելուց հետո»։
Եվ իսկապես՝ Մխիթարյանը 2016/17 թվականներին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նվաճել է Եվրոպա լիգան, 2021/22 մրցաշրջանում՝ «Ռոմայի» հետ Կոնֆեդերացիաների գավաթը և մեկ քայլ է հետ մնում ՉԼ-ն հաղթելուց։