«Ռեալ» — «Մանչեսթեր Սիթի» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում (1-1) անգլիական ակումբի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հոր մասնակցությամբ միջադեպ է գրանցվել, հայտնում է Daily Mail-ը։
Ալֆ-Ինգե Հոլանդը, որը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնից հետևել է հանդիպմանը, վիճել է մադրիդյան ակումբի երկրպագուների հետ և նրանց ուղղությամբ սնունդ է նետել:
Անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել 50-ամյա նորվեգացուն հեռացնել ստադիոնի VIP սրահից:
Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 17-ին Մանչեսթերում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: