Մադրիդի «Ռեալն» ու անգլիական «Մանչեսթեր Սիթին» ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղն ավարտեցին ոչ ոքի։ Ինչպես հայտնում է beiN Sports-ը՝ մանչեսթերյան ակումբի պատասխան գոլից առաջ գնդակը դուրս էր եկել խաղադաշտի սահմաններից։
67-րդ րոպեին պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան եզրային գծից դուրս է բերել գնդակը և մրցավարը կարծել է, թե այն դուրս չի եկել խաղադաշի սահմաններից:
Այնուամենայնիվ, հետագայում հայտնվել է 3D նկար, որը հակառակն է ապացուցում:
«Ռեալի» ու «Մանչեսթեր Սիթիի» պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 17-ին Մանչեսթերում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: