Կատալոնական «Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտնել է թիմի իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հեռանալու մասին:
Նշենք՝ Սերխիո Բուսկետսը «Բարսելոնայի» սան է: Նա առաջին թիմի կազմում ելույթ է ունենում 2008 թվականից և անցկացրած 719 խաղում խփել է 18 գոլ, կատարել 45 գոլային փոխանցում:
Կատալոնական ակումբի կազմում նա 3-ական անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան և աշխարհի ակումբային առաջնությունը, 8 անգամ՝ Իսպանիայի առաջնությունը, 3 անգամ՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը և 7-ական անգամ՝ Իսպանիայի գավաթն ու սուպերգավաթը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ մամուլը գրում էր, որ Բուսկետսի ճակատագիրը թիմում կախված է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ կատալոնական ակումբ հնարավոր վերադարձով։ Անցած ամիս արգենտինացի հարձակվողը մի քանի օրով եղել է Բարսելոնայում, որտեղ հանդիպել է իր նախկին խաղընկերներ Բուսկետսին ու Ալբային։ Նախկին թիմակիցները քննարկել են իրենց ապագան։