Հրանտ-Լեոն Ռանոսը մարզվել է«Բավարիայի» հիմնական թիմում (լուսանկար)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Մունխենի «Բավարիա-2»-ի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը երեկ մարզում է անցկացրել հիմնական թիմի կազմում։  Ռանոսի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի այս տարվա հունիսի 30-ին: «Բավարիան» նոր պայմանագիր է առաջարկել Ռանոսին, սակայն երաշխիքներ չի տվել, որ ֆուտբոլիստը կխաղա Ռեգիոնալ լիգայից ավելի բարձր մակարդակում։ Ընթացիկ մրցաշրջանում Ռանոսը «Բավարիա-2»-ի կազմում անցկացրել է 33 հանդիպում, դարձել 21 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Մյունխենյան ակումբը 62 միավորով երրորդ տեղում է Ռեգիոնալ լիգայում։

Ավելի վաղ հրապարակումներ են եղել, որ հայ ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ գերմանական ակումբից, որպեսզի հնարավորություն ստանա խաղալու ավելի բարձր առաջնություններում։

Այնուամենայնիվ՝ Ռանոսին նկատել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տյուխելը և հուսանք՝ հայ տաղանդավոր ֆուտբոլիստը շանս կստանա մյունխենցիների հիմնական կազմում խաղալու։