Ինչու՞ Գվարդիոլան ոչ մի փոփոխություն չկատարեց Ռեալի դեմ խաղին

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղաց «Ռեալի» հետ (1-1): Mundo Deportivo-ն մեջբերում է մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզչի խոսքերը․ «»Խաղադաշտում գտնվող բոլոր խաղացողները լավն էին: Բերնարդուն և Գրւլիշը գիտեն, թե ինչպես պահել գնդակը, դա այն էր, ինչ ինձ պետք էր:

Պետք էր կանխել «Ռեալի» հակագրոհները։ Եթե ​​խաղն ակտիվանար, ապա «Ռեալը» նման պայմաններում մեզանից լավ է գործում։

Այնպես որ, մեզ պետք էր դանդաղեցնել խաղի տեմպը»։

Նշենք, որ իսպանացի մարզիչը որևէ փոփոխություն չի կատարել։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 17-ին՝ Անգլիայում։