«Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Խալիջի» դեմ Սաուդյան Արաբիայի առաջնության 26-րդ տուրի խաղից (1-1) հետո հրել է մրցակցի աշխատակցին՝ թույլ չտալով սելֆի անել իր հետ:
Cristiano Ronaldo was not happy with an Al Khaleej staff member trying to take a selfie following Al Nassr's 1-1 draw 🤳❌ pic.twitter.com/11iH9gSHGp
— ESPN FC (@ESPNFC) May 9, 2023
Հանդիպումից հետո պորտուգալացին շփվել է մրցակից թիմի ֆուտբոլիստների հետ։ Այդ պահին նրան մոտեցել է «Ալ Խալիջի» աշխատակիցն ու փորձել սելֆի անել: Հյուրերի ներկայացուցչի համառությունը ապարդյուն է եղել:
Նշենք՝ Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագը Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 14 խաղ, խփել 13 գոլ ու կատարել 2 ասիստ:
26 խաղից հետո «Ալ Նասրը» 56 միավորով երկրորդ տեղում է և 5 միավոր է զիջում առաջատար «Ալ Իթիհադին»: