Նաիր Տիկնիզյանը` «Լոկոմոտիվ» — «Սոչի» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ (տեսանյութ, լուսանկար)

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է «Լոկոմոտիվ» — «Սոչի» (3-0) Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը:

23-ամյա պաշտպանը, անցկացնելով ամբողջական հանդիպում, 41-րդ րոպեին բացել էր հաշիվը:

Ընթացիկ մրցաշրջանում Նաիր Տիկնիզյանը մոսկովյան ակումբի կազմում անցկացրած 33 խաղում խփել է 3 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:

26 խաղից հետո «Լոկոմոտիվը» 35 միավորով 9-րդ տեղում է: